Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+20

Արտակ Դավթյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

24.05.2018, 22:01
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի անունը:
Արտակ Դավթյանը նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի անունը: 

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է Փաշինյանը Facebook–ի իր էջում։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Դավթյանն այդ պաշտոնում է նշանակվել հինգ տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի մեկ այլ հրամանագրով, Մովսես Հակոբյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից և նշանակվել ռազմական գլխավոր տեսչի պաշտոնում։ -0-