Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն 2014թ.–ի հունվարին. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություն
20.12.2013,
15:47
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա 2014 թ.–ի հունվարին, նշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո հրապարակած հայտարարության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա 2014 թ.–ի հունվարին, նշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո հրապարակած հայտարարության մեջ։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը դեկտեմբերի 15–19–ը այցելել են տարածաշրջան` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վերջին իրադարձությունները քննարկելու նպատակով։
«Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե–ֆակտո իշխանությունների հետ։ Նախագահների հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Վիեննայում կայացած նրանց հանդիպման և Կիևում կայացած երկու երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները։ Նրանք 2014 թ.–ի հունվարին բանակցությունները շարունակելու վճռականություն են արտահայտել», – նշվում է հայտարարության մեջ։
Համանախագահները նշել են, որ սահմանի վրա վերջերս տեղի ունեցած բռնության ակտերը խախտում են խաղաղության հեռանկարները։ Նրանք կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ հետագա գործողություններից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը, և աշխատել մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, որը բանակցություններում առաջընթացի կնպաստի։
Փաստաթղթում նշվում է, որ համանախագահները կայցելեն Շվեյցարիա` 2014 թ.–ի հունվարին ԵԱՀԿ նոր նախագահի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-