Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
421.13
RUB
4.6065
GEL
139.52
2026 թ. օգոստոսի 1, շաբաթ
եղանակը
Երևանում
+32

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել

27.08.2014, 16:43
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմերմանի հետ, հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմերմանի հետ, հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,– ասվում է հաղորդագրությունում։

Նալբանդյանն ու Տիմերմանը կարևորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։ -0-