Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Արցախի ԱԱԾ ղեկավարը հրաժարական է տվել

06.06.2018, 20:35
ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արշավիր Ղարամյանը հրաժարական է տվել։ Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը։
Արցախի ԱԱԾ ղեկավարը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արշավիր Ղարամյանը հրաժարական է տվել։ Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ հրաժարական է տվել Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը։
«Նրանք երկուսն էլ լեգենդար մարդիկ են, երկուսն էլ այնպիսի ուղի են անցել, որ նրանց կենսագրություններով կարելի է սերունդներ դաստիարակել»,– ասել է Հարությունյանը։

Հունիսի 1–ին ծեծկռտուք է տեղի ունեցել Ստեփանակերտում քաղաքացիների միջև ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ։ Տվյալ փաստի առթիվ Արցախի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Ինչպես հայտնում են որոշ ԶԼՄ–ներ, որոշ տվյալներով, միջադեպի պատճառը կենցաղային վեճն էր։ Շաբաթ օրը Ստեփանակերտում սկսվել են բողոքի ակցիաներ։ Հունիսի 4–ին կայացել է ցուցարարների հանդիպումն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նույն օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին դադարեցնել ակցիաները և թույլ տալ իշխանություններին կյանքի կոչել նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ի պատասխան դրան Համակարգող կոմիտեն հայտարարել է Ստեփանակերտում ակցիաների դադարեցման մասին։ -0-