Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում. Պետդեպ

06.05.2016, 14:59
ԱՄՆ-ն, ինչպես և մնացած միջազգային հանրությունը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը:
Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում. Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ն, ինչպես և մնացած միջազգային հանրությունը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Նրա կարգավիճակը պետք է որոշվի համապարփակ կարգավորման համատեքստում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները` մենկաբանելով նախօրեին Հայաստանի կառավարությունում դիտարկված Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագիծը:

«Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ` հակամարտությունը կարգավորելու նպատակով», - ասել է Տոները:

Նա նաև ավելացրել է, որ Վաշինգտոնը երեք հիմնարար սկզբունքի կողմնակից է` ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության:

«Մենք նաև հայտարարում ենք, որ այդ ամենը պետք է մշակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում: Գործընթացը շարունակվում է, և բոլոր կողմերը պետք է վերադառնան դրան», - ասել է Տոները: -0-