Արցախն Ադրբեջանի հրթիռային հարվածն անվանել է ահաբեկչության դրսևորում և սպասում է միջազգային հանրության արձագանքին

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ադրբեջանի երեկվա սադրանքը։
Ադրբեջանը կառավարվող հրթիռից կրակ է վարել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ։
«Դա ահաբեկչության հերթական դրսևորում է։ Ապրիլյան պատերազմից հետո այդպիսի դեպքեր չենք ունեցել, բայց մենք, բարեբախտաբար, ոչ մարդկային զոհեր, ոչ վնասներ չենք կրել։ Վնասված ամբողջ տեխնիկան մարտական չի եղել»,– ասաց Բաբայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի այս քաղաքականությունն ահաբեկչության լպիրշ, ակնհայտ դրսևորում է։
«Ադրբեջանական կողմն այդ ագրեսին ուղղում է ոչ միայն Արցախի կամ Հայաստանի դեմ, մենք վստահ ենք, որ դա նաև միջազգային հանրությանն ուղղցած մարտահրավեր է»,– ավելացրեց Բաբայանը։
Նրա խոսքով, ԵԱՀԿ գրասենյակների փակումը տարածաշրջանի բոլոր երկրներում Ադրբեջանի ջանքերով նույնպես ահաբեկչական ակտ է միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ նկատմամբ։
«Արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունն ադեկվատ կերպով արձագանքի այսպիսի երևույթներին։ Այս պասիվ արձագանքը կամ դրա գրեթե բացակայությունն են հանգեցրել Ադրբեջանի այս պահվածքին։ Առաջին Օլիմպիական եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում` պետությունում, որն աշխարհագրապես Եվրոպայի մաս չէ, իսկ քաղաքական մշակույթի տեսանկյունից առհասարական ֆոեդալական, միջնադարյան միավոր է, բայց այնտեղ անցկացվում են այսպիսի միջոցառումներ և զանազան միջազգային ֆորումներ»,– ընդգծեց Բաբայանը։
Նա նշեց, որ այդ ամենը հանգեցնում է նրան, որ ագրեսորն իրեն անընդունելի ձևով է պահում։
«Մենք կանենք հնարավորինն ու այն ամենը, ինչ մեզանից է կախված։ Տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանվում է, ԼՂՀ ՊԲ–ն շարունակում է պահել ռազմավարական նախաձեռնությունն իր ձեռքում, և այդպես է լինելու միշտ»,– ասաց Բաբայանը։ -0-