Ասոցացման համաձայնագիրը պետք է նոր խթան լինի Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերությունների համար. Ֆրանսիայի դեսպան
12.07.2013,
18:26
Ասոցացման համաձայնագիրը պետք է նոր խթան լինի Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերությունների համար, հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ասոցացման համաձայնագիրը պետք է նոր խթան լինի Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերությունների համար, հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն։
Ասոցացման համաձայնագրի և մի քանի երկրների, ներառյալ Հայաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի նախաստորագրումն ակնկալվում է Եվրամիության ղեկավարության և ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում, որը կկայանա այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում։
«Ասոցացման մասին համաձայնագիրը գործնականորեն եզրափակիչ փուլում է, և այն ունի և տնտեսական, և առևտրային բաղկացուցիչ, նկատի ունեմ` Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին պայմանագիրը»,– ասաց Ռենոն ուրբաթ մամուլի ասուլիսում։
Ըստ նրա, համաձայնագիրը ենթադրում է Հայաստանի օրենսդրության որոշակի ադապտացում, որից հետո ենթադրվում է Հայաստանի տնտեսության մեծ արդիականացում։ «Այդ համատեքստում կմեծանա նաև Հայաստանի տնտեսական ներուժը»,– ասաց դեսպանը։
Նրա խոսքով, բացի Հայաստանի տնտեսության բարելավումից, կբարելավվի նաև երկրի սոցիալական վիճակը, կբացվեն նոր աշխատատեղեր երիտասարդության համար։
Նա նաև վստահություն հայտնեց, որ Համաձայնագիրը չի խոչընդոտի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին` նշելով, որ Ռուսաստանը նույնպես կարևոր գործընկեր է ԵՄ–ի համար։
Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Ապագա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակ ունի խորացնել հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում: -0-