Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ԼՂՀ նախագահը ներքին և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացրել

12.08.2014, 13:52
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ներքին և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացրել, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ նախագահը ներքին և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ներքին և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացրել, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել սահմանում տիրող իրավիճակին, բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարությանը եւ ողջ անձնակազմին ու մյուս կառույցների համապատասխան ստորաբաժանումներին` պետության սահմաններն անսասան պահելու, հակառակորդի ներթափանցման փորձերը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանելու համար` նշելով, որ նրանց աշխատանքը անձնվիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության լավագույն դրսեւորումներից է, ինչը հպարտություն է ներշնչում ողջ հայությանը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին քննարկված հարցերի եւ դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-