ՀՀ ԶՈՒ–ն իր որակական ցուցանիշներով չեզոքացնում է Ադրբեջանի քանակական գերազանցությունը. նախարար
07.10.2013,
17:52
Հայաստանի Զինված ուժերի որակական գերազանցությունը թույլ է տալիս չեզոքացնել հակառակորդի քանակական առավելությունը, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Զինված ուժերի որակական գերազանցությունը թույլ է տալիս չեզոքացնել հակառակորդի քանակական առավելությունը, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարը հիշեցրեց, որ Արցախյան պատերազմի տարիներին նույնպես հակառակորդը զգալի քանակական գերազանցություն ուներ, սակայն դա նրան չօգնեց։
«Այսօր նույնպես տարբերություն կա`քանակական առումով մեծ է, սակայն որակական իմաստով այդ տարբերությունը մեր օգտին է, քանի որ մեր զինվորների ոգու և պատրաստվածության, մեր քաղաքացիների անդադար կատարելագործման շնորհիվ մեզ կհաջողվի իրականացնել մեր երկրի պաշտպանությունը»,– երկուշաբթի լրագրողներին հայտնեց Օհանյանը։
Այդ կապակցությամբ նախարարն ընդգծեց հասարակության ռազմական հայրենական դաստիարակության կարևորությունը, որպեսզի ժողովուրդը միշտ պատրաստ լինի իր բանակի հետ պաշտպանել երկիրը, ինչը թույլ կտա հեշտությամբ չեզոքացնել հակառակորդի քանական առավելությունը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-