Հայաստանն ու Բելառուսը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը
22.04.2014,
11:57
Երևանն ու Մինսկը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը, հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման արդյունքներով։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանն ու Մինսկը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը, հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման արդյունքներով։
Հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայով, ինչպես նաև ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգում առկա արդիական հարցերի քննարկման, մտքերի փոխանակման համար:
Լուկաշենկոն ընդգծեց Հայաստանի հետ հարաբերությունների ջերմ, բարեկամական ու գործընկերային բնույթը և գոհունակությամբ նշեց, որ թեև երկու երկրների միջև առկա չէ հսկայական ապրանքաշրջանառություն, այնուամենայնիվ զարգացման տեմպերը գոհացնող են, իրականացվել է մեծ աշխատանք տնտեսական կապերի ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:
Նա նշեց նաև, որ անհրաժեշտ է կանգ չառնել ձեռք բերվածի վրա և զարգացնել հաջողությունները:
«Մենք հսկայական ապրանքաշրջանառություն չունենք: Բայց հաշվի առնելով, որ զրոյական ցուցանիշ ենք ունեցել, այսօր արդեն կարող ենք մեծ առաջընթացի մասին խոսել։ Եվ ես տեսնում եմ, որ Հայաստանը, ելնելով իր հնարավորություններից, ձգտում է գնել բելառուսական ապրանքներ։ Մենք նույնպես գնում ենք այն, ինչ այսօր ունի Հայաստանը, և չենք արտադրում մենք»,- ասաց Բելառուսի նախագահը:
Նախագահը նշեց Հայաստանից մեկնած ներդրողների ակտիվ աշխատանքը Բելառուսում։ «Մենք միշտ ողջունելու ենք նրանց։ Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ։ Նա մեր բարեկամն է, գործընկերը, մի երկիր, որի հետ այսուհետ էլ կհաստատի ամենասերտ հարաբերություններ»,– ասաց պետության ղեկավարը։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նախագահ Լուկաշենկոյի՝ անցյալ տարվա մայիսին Հայաստան կատարած այցը և նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր խթան հանդիսացան երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, որոնք իրապես շատ ակտիվ և դինամիկ են:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման՝ շուրջ 23% աճի կապակցությամբ, որը 2013 թվականին կազմել է մոտ 50 մլն դոլար։ Նա հավաստիացրեց նաև, որ բելառուս գործընկերների հետ միասին կշարունակվեն ակտիվ աշխատանքներն՝ ուղղված այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
«Մեր կողմից բելառուսական ընկերությունների հետ համատեղ մենք կձգտենք ավելացնել փոխգործակցությունն առևտրում, տնտեսությունում և այլ բնագավառներում»,– ասաց Նալբանդյանը։ -0-