Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանն ընտրվեց խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

22.10.2012, 16:56
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մարտուն Գրիգորյանն ընտրվեց ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։
ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանն ընտրվեց խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մարտուն Գրիգորյանն ընտրվեց ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։

Գրիգորյանը նշված հանձնաժողովի նախագահի միակ թեկնածուն էր։ Նրա թեկնածությունն առաջարկել էր խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել խորհրդարանից Սամվել Բալասանյանի հեռանալուց հետո, ով Գյումրու քաղաքապետ է ընտրվել։ Բալասանյանը նույնպես ներկայացնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
 
«Արդեն հինգ տարի է՝ ես մասնակցում եմ հանձնաժողովի աշխատանքներին, երեք տարի եղել եմ նախագահի տեղակալ»,– ասաց Գրիգորյանը խորհրդարանի նիստում՝ հավաստիացնելով, որ այդ կառույցի աշխատանքն առավելագույնս թափանցիկ ու բաց կլինի։

«Մենք անպայման կհամագործակցենք հասարակական կազմակերպությունների հետ, կայցելենք մարզեր, տեղերում կծանոթանանք խնդիրներին»,– ասաց նա։

Մարտուն Գրիգորյանը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 34-րդ ընտրատարածքից (Գյումրի)։ Նաև եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ է ու Կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ։ -0-