Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննարկում իշխող կոալիցիայում ընդգրկվելու հարցը

14.04.2014, 11:42
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննարկում իշխող կոալիցիայում ընդգրկվելու հարցը, ասվում է կուսակցության մամուլի քարտուղար, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննարկում իշխող կոալիցիայում ընդգրկվելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննարկում իշխող կոալիցիայում ընդգրկվելու հարցը, ասվում է կուսակցության մամուլի քարտուղար, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունում։

Կիրակի օրը Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնին առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։

Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը կիրակի հայտարարեց, որ ՀՀԿ–ն չի բացառում քաղաքական այլ ուժերի, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանի» և «Դաշնակցության» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը նոր կառավարության կազմում։ Ըստ նրա, քաղաքական խորհրդատվությունները շարունակվում են։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննարկում կոալիցիոն կառավարությունում ընդգրկվելու հարցը։ Այդ հարցը մեր օրակարգում չկա»,– ասել է Ուրիխանյանը։

Նրա տեղեկացմամբ, շաբաթ օրը կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ–ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որի ժամանակ կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ այս փուլում կուսակցությունը դեմ է  սահմանադրական բարեփոխումներին և կարծում է, որ այժմ, նախևառաջ, անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ։

«Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա, Հայաստանում տնտեսական ճգնաժամ է»,– ասվում է ԲՀԿ–ի մամուլի քարտուղարի հայտարարությունում։

Հայ գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխող կոալիցիայի կազմում է եղել 2007-2012 թվականներին։ Ամենահին հայկական քաղաքական կուսակցություններից մեկը` Դաշնակցությունը, դուրս է եկել կոալիցիայից 2009 թվականին` ի նշան բողոքի հայ–թուրքական արձանագրությունների վավերացման դեմ։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված նախորդ կոալիցիոն կառավարության կազմում են եղել Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիրը»։ -0-