Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը

08.10.2012, 12:30
Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նիստի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

«Նիստի ժամանակ կողմերը կքննարկեն Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի և ՀՀ-ԵՄ խոր և համապարփակ ազատ առևտրի (ԽՀԱԱԳ) գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացի հետ կապված հարցեր»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Օրակարգում ներառված են նաև օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Բացի այդ,  կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԵՄ աջակցության ծրագրերին վերաբերող և այլ հարցեր:

1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը (ԳՀՀ), որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։ Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ, ռոտացիոն կարգով` Երևանում և Բրյուսելում:--0--