Рейтинг@Mail.ru
USD
368.53
EUR
424.73
RUB
5.0215
GEL
138.51
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Չեն բացառվում կադրային փոփոխությունները ՀՀ կառավարությունում

20.01.2017, 11:53
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն, գրում է «Հրապարակ» թերթը։
Չեն բացառվում կադրային փոփոխությունները ՀՀ կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն, գրում է «Հրապարակ» թերթը։

Առաջիկա օրերին որոշ նախարարներ, այդ թվում` նրանք, ում բերել է վարչապետ Կարեն Կարապետյանը, կարող են փոխվել, գրում է թերթը` հղում անելով կառավարությանը մոտ կանգնած սեփական աղբյուրներին։

«Այն, որ կառավարության կազմում ընտրություններից հետո կադրային արմատական փոփոխություններ են լինելու, եթե հաղթի ՀՀԿ-ն, ու վարչապետ մնա Կարեն Կարապետյանը, միանշանակ է»,– գրում է թերթը։

Թե հատկապես որ նախարարություններին է վերաբերում ասվածը, աղբյուրը չի մանրամասնել։

«Ի դեպ, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը պատրաստվում է դառնալ պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ցուցակով»,– նշվում է հրապարակման մեջ։ -0-