Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+28

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հայ միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը

05.03.2015, 18:25
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հայ աշխատանքային միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը, լրագրողներին հինգշաբթի կառավարությունում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հայ միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հայ աշխատանքային միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը, լրագրողներին հինգշաբթի կառավարությունում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

«Հայաստանի քաղաքացիների համար ավելի հեշտ է բողոքարկել Ռուսաստան մուտքի արգելքը, քան այն երկրների քաղաքացիների համար, ովքեր ԵՏՄ անդամ չեն։ Եթե այդ երկրների քաղաքացիները անցնում են բարդ և երկարատև ընթացակարգ, ապա Հայաստանի դեպքում Ռուսաստանը համաձայնել է ընդունել Հայաստանի միգրացիոն ծառայություն ներկայացված դիմումները և ստուգել մարդկանց անձնական գործերը», – ասաց Եգանյանը։

Նրա խոսքերով` 2015 թ.–ի սկզբից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկայացվել է մոտ 5,5 հազար նմանատիպ դիմում, որոնցից 25 տոկոսին ռուսական կողմն արդեն դրական պատասխան է տվել։

«Մենք զգուշացնում ենք քաղաքացիներին, որ դիմում ներկայացնելն անիմաստ է, եթե մուտքի արգելքը սահմանվել է դատարանի որոշմամբ, սակայն ոմանք, ամեն դեպքում, ներկայացնում են։ Հաշվի չառնելով այդ դիմումները` դրական տոկոսը կազմում է մոտ 30 տոկոս։ Այսինքն երեք դիմումներից մեկը բավարարվում է, և քաղաքացին կրկին իրավունք է ստանում մուտք գործել ՌԴ», – ավելացրեց նա։

Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ից դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ։–0–