Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր շփման գծի դիտարկման ժամանակ

20.02.2015, 18:05
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր շփման գծի դիտարկման ժամանակ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր շփման գծի դիտարկման ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր շփման գծի դիտարկման ժամանակ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ` ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա):

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրությունում։--0--