Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրականացված ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

30.09.2014, 14:52
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում կատարած պլանային դիտարկումը, որն անցկացվել է երեքշաբթի ԵԱՀԿ առաքելության կողմից Ասկերանի ուղղությամբ, անցել է առանց միջադեպերի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրականացված ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում կատարած պլանային դիտարկումը, որն անցկացվել է երեքշաբթի ԵԱՀԿ առաքելության կողմից Ասկերանի ուղղությամբ, անցել է առանց միջադեպերի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումը տեղի է ունեցել Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա):

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-