Рейтинг@Mail.ru
USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի արցախա–ադրբեջանական շփման գծում

09.10.2018, 11:30
ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 10–ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի արցախա–ադրբեջանական շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 10–ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։

Դիտարկումը կանցկացվի Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հայտնում է Արցախի հանրապետության արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

«Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-