Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

13.10.2020, 18:20
Միջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակն Արցախում`տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար
ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) երեքշաբթի հանդես են եկել հայտարարությամբ :

Միջնորդները մտահոգությամբ են նշել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակվող բռնությունները:

«Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել կողմերի պարտավորությունները լիարժեքորեն կատարելու համար` հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն`տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար», - ասված է փաստաթղթում:

Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական անձանց զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Նրանք նաև կոչ են անում կողմերին անհապաղ իրականացնել հումանիտար հրադադար՝ զոհվածների մարմինների, ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձն ապահովելու համար, ինչպես նաև կողմերին կոչ են անում շտապ համաձայնության գալ կրակի դադարեցման ռեժիմը դիտարկելու մեխանիզմի շուրջ:


 «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո, համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հիմնահարցերի շուրջ, բանակցային լուծման հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:-0-