Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Լավրով. «ԵԱՀԿ–ն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»

04.08.2014, 18:23
ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ջանքեր է գործադրում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն ընդունեն մի փաստաթուղթ, որտեղ շարադրված կլինեն կարգավորման քաղաքական սկզբունքները։ Այդ մասին ԻՏԱՌ ՏԱՍՍ–ին հետ բացառիկ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրով. «ԵԱՀԿ–ն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ջանքեր է գործադրում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն ընդունեն մի փաստաթուղթ, որտեղ շարադրված կլինեն կարգավորման քաղաքական սկզբունքները։ Այդ մասին ԻՏԱՌ ՏԱՍՍ–ին հետ բացառիկ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Անկասկած, մտահոգող է այն, ինչ կատարվում է, այսպես կոչված, շփման գծում,– ասել է նա։ – Կողմերը մեղադրում են միմյանց սադրիչ գործողություններում, այդպես է եղել նաև նախկինում և, ցավոք, արդեն երկար տարիներ մենք պարբերաբար նմանատիպ բռնկումներ ենք տեսնում, բայց այս անգամ հատկապես սուր է ընկալվում և մատուցվում։ Քիչ չեն զոհերը, և մենք մյուս երկրների, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` Ռուսաստանին զուգընթաց դա ԱՄՆ–ն ու Ֆրանսիան են, կոչ ենք արել կողմերին դրսևորել առավելագույն զսպվածություն և թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են բռնության հերթական դրսևորման հանգեցնել»։

«Այս շաբաթվա վերջին Սոչիում ծրագրվում են մեր և Հայաստանի նախագահի ու այնուհետև Ադրբեջանի նախագահի հետ առանձին հանդիպումները, և, երբ նրանք բոլորն իրար հետ մեկ տեղում և մեկ վայրում լինեն, հավանաբար Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունից խուսափելն անհնար կլինի,– կարծում է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ – Բայց թե ինչպես դա կկազմակերպվի, կախված է մեզանից»։

«Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, քիչ ջանքեր չենք գործադրում մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ` լուծելու համար այն մի քանի հարցերը, որոնք առայժմ խոչընդոտում են կարգավորման քաղաքական սկզբունքների շարադրմամբ փաստաթղթի ընդունմանը, վերջապես հասցնել այդ մի քանի հարցերն ավարտի, որ կողմերը կարողանան փոխընդունելի փաթեթ ձևավորել»։

Նախարարն ընդգծեց, որ «ընդլայնված, այն սկզբունքների շարադրմամբ, որոնցով կարելի կլիներ առաջնորդվել հակամարտության կարգավորման ժամանակ, քաղաքական այդպիսի փաստաթղթի ընդունումը, «անկասկած, կնպաստեր մթնոլորտի բարելավմանը։ Դա անելը դյուրին չէ, այս հարցով փորձերը բազմաթիվ են եղել, և ամեն անգամ թվացել է, թե ահա մենք արդեն մոտեցել ենք կարևոր սահմանագծին, երբ համաձայնություն կլինի, բայց ինչ–որ բան խանգարել է։ Այդ պատճառով կանխատեսումներ չեմ անի»,– հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նա նաև հրավիրել է ուշադրությունը հայերին և ադրբեջանցիներին համառորեն օգնելու ուղղությամբ «այնպիսի ձևակերպումներ գտնելու համար, որոնք հարմար կլինեն և նրանց, և նրանց»։

Լավրովը հիշեցրել է, որ որոշակի ժամանակ առաջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներից մեկի ժամանակ «բավականին համեստ հայտարարություն էր ընդունվել այն մասին, որ պետք է զարգացնել վստահության քայլերը։ Եթե ինչ–որ փոխհրաձգություն է կատարվում, ապա այն պահին պետք էր զոհվածների մարմինների փոխանակում կատարել, գերիների փոխանակում, և սկզբունքորեն ինչ–որ քայլեր համաձայնեցնել, որոնք կմեղմեին իրավիճակը շփման գծում»,– պարզաբանել է նա։ -0-