Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 18, ուրբաթ
եղանակը
Երևանում
+24

Բաքուն անվտանգության երաշխիքներ չի տրամադրել ուղղաթիռի ընկնելու վայրի զննության անցկացման համար. Կասպրշիկ

19.11.2014, 14:42
Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ առաքելությանն ուղղաթիռի ընկնելու վայրի զննության անցկացման անվտանգության երաշխիքներ չի տվել, նախօրեին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը։
Բաքուն անվտանգության երաշխիքներ չի տրամադրել ուղղաթիռի ընկնելու վայրի զննության անցկացման համար. Կասպրշիկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ առաքելությանն ուղղաթիռի ընկնելու վայրի զննության անցկացման անվտանգության երաշխիքներ չի տվել, նախօրեին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը։ Նոյեմբերի 12–ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինվորականները շփման գծում խոցել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։ Կասպրշիկի խոսքով` ԵԱՀԿ առաքելությունը փորձում էր դիտարկում անցկացնել ղարաբաղաադրբեջանական շփման գծում խոցված ինքնաթիռի ընկնելու վայրում։ «Սակայն Բաքուն տվյալ տարածքում ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգության ապահովման որևէ երաշխիք չի տալիս»,– նշել է Կասպրշիկը։ Նա հայտնել է, որ ցանկացած դիտարկման անցկացումը ծրագրվում է նախապես, և ներկայիս դիտարկման իրականացման համար հայտը ներկայացվել էր ուղղաթիռի հետ կապված միջադեպից առաջ։ «Այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել անցկացնել դիտարկում` նախապես կազմված ծրագրով»,– ասել է Կասպրշիկը։ Նա հայտնել է, որ ուղղաթիռի հետ կապված բանակցությունները ներկայում շարունակվում են։ «Հասկանում եմ մտահոգությունը։ Իմ կողմից անում եմ ամենը, ինչ կարող եմ և ինչ հնարավոր է, որպեսզի հնարավորինս արագ ուղղաթիռին հասանելիություն ունենալու համար»,– նշել է Կասպրշիկը։ Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ: 1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-