Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև.

16.11.2017, 17:58
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող ﬔծամասնությամբ ընդունվել է բանաձև, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղիղ տեքստով ճանաչվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

 ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև.

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող ﬔծամասնությամբ ընդունվել է բանաձև, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղիղ տեքստով ճանաչվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, նմանատիպ բանաձև արդեն մեկ անգամ ընդունվել է 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանում, երբ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրախորհրդարանն աննախադեպ կերպով առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

 

Եվրախորհրդարանում նաև տապալվել է ադրբեջանական խեղաթյուրուﬓերի մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ﬕջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը:

Ադրբեջանական կողմը ﬔծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիﬓական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար: Մասնավորապես՝ ադրբեջանական կողﬓ իրեն հատուկ «լանդրոմատային» ﬔթոդներով հասել էր նրան, որ բանաձևի նախագծին ներկայացվել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի և Հայաստանի դեմ ուղղված ավելի քան քսան լրացում, որոնք ի թիվս այլոց՝ ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, պարունակում էին այլ ադրբեջանաﬔտ ձևակերպուﬓեր, պահանջում էին փախստականների անվերապահ վերադարձ և այլն:

Բանաձևի տեքստում հաջողվեց ոչ ﬕայն կանխել այնպիսի դրույթի ներառումը, որտեղ Հայաստանը քննադատության էր ենթարկվում Եվրասիական տնտեսական ﬕությանն անդամակցելու համար, այլև Հայաստանը բանաձևում վկայակոչել որպես դրական օրինակ, որը կամուրջ է այդ երկու ինտեգրացիոն հարթակների՝ ԵՄ–ի և ԵՏՄ–ի միջև: –0–