«Ելք» դաշինքը հայտնում է ՀՀԿ շտաբներից բաժանված ընտրակաշառքների մասին
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵԼՔ դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարկ հայտարարություն է տարածել։
Դաշինքի առաջնորդներից մեկը` Էդմոն Մարուքյանը, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, ինչի շնորհիվ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:
Հայտարարության հեղինակները միաժամանակ նշում են, որ ընտրական գործընթացում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կազմակերպված եւ կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ ԵԼՔ դաշինքին հաջողվել է ձեռքբերել անառարկելի ապացույցներ:
«Այս ապօրինի երևույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում, ինչը արձանագրվել է ԵԼՔ դաշինքի վստահված անձանց կողմից»,– ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև ՀՀ իրավապահ մարմինների անգործությունն ընտրակաշառքների դեմ պայքարում։ «Որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը, ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների բացահայտմանը. ԵԼՔ դաշինքին հաջողվել է ձեռք բերել և հրապարակել անառարկելի ապացույցներ, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում Ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ»,– նշվում է հայտարարությունում։
Քվեարկության օրը Ոստիկանության ներկայացուցիչները բռնություններ են գործադրել «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ` ըստ էության խոչընդոտելով ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը:
Այս կապակցությամբ Էդմոն Մարուէյանը հայտնեց, որ ընտրակաշռքների բաժանմանը մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, և այս երևույթի նկատմամբ հասարակական հանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել, ինչը դանդաղ գործողության ռումբ է հայ պետականության համար։
Մայիսի 14–ին Երևանում անցկացվեցին Ավագանու խորհրդի ընտրություններ։ ԿԸՀ նախնական տվյալներով, «Ելք» դաշինքը ստացավ 70 731 ձայն, ինչը կազմում է 21 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 26 109 ձայն կամ 7,7 տոկոս, Հայաստանի հանրապետական կուսակցությունը` 240 036 ձայն կամ ձայների 71,25 տոկոսը։ -0-