Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Ընդդիմադիր ՀԱԿ-ը Երևանում ակցիա կանցկացնի՝ աջակցելու համար Հայաստանի ԸՕ փոփոխություններին. խմբակցության ղեկավար

20.11.2012, 18:01
Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նոյեմբերի 21-ին Երևանում խորհրդարանի շենքի առաջ ակցիա կանցկացնի՝ աջակցելու համար Հայաստանի ԸՕ փոփոխություններին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Ընդդիմադիր ՀԱԿ-ը Երևանում ակցիա կանցկացնի՝ աջակցելու համար Հայաստանի ԸՕ փոփոխություններին.  խմբակցության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նոյեմբերի 21-ին Երևանում խորհրդարանի շենքի առաջ ակցիա կանցկացնի՝ աջակցելու համար Հայաստանի ԸՕ փոփոխություններին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 21-ին՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցության նախաձեռնությամբ։ Արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել ՀԱԿ-ի նախաձեռնած Հայաստանի Ընտրական և Քրեական օրենսգրքերի լրացումները, ինչպես նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքը:

«Վաղը ժամը 14:00-ին բոլոր նրանց, ովքեր շահագրգիռ են երկրի Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխությունների ճակատագրով, հրավիրում ենք հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ մենք կփորձենք հասնել մեր նպատակին»,- ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ-ի կողմից առաջարկվող փոփոխություններով ենթադրվում է խառը համակարգից անցում կատարել ընտրությունների հարյուր տոկոսանոց համամասնական համակարգի: Բացի այդ, օրինագծում նախատեսվում է ընտրակաշառքները կանխելու հսկողության խստացումը, կրկնակի քվեարկությունը և ընտրողների վրա ճնշում գործադրելը բացառելու մեխանիզմենրի ներմուծումը, նախընտրական քարոզարշավների ընթացքում քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ստեղծումը, ինչպես նաև բողոքներ ներկայացնելու նոր համակարգի ներդրումը:

Հայ ազգային կոնգրեսը, որը ստեղծվել է 2008 թվականի օգոստոսի 1-ին, գլխավորում է անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի կազմում են՝ 18 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ: Ազգային ժողովում ՀԱԿ-ը ներկայացված է յոթ պատգամավորներով: -0-