Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Երևանի և Թբիլիսիի գործակցությունը ԵՏՄ պետությունների և ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների համագործակցության օրինակ կդառնա. փորձագետ

09.12.2014, 14:56
Երևանի և Թբիլիսիի փոխգործակցությունը կարող է համագործակցության օրինակ դառնալ ԵՏՄ մասնակից–երկրների և ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած պետությունների ընկերությունների և ձեռներեցների միջև, երեքշաբթի ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Տարածաշրջանային կովկասյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» կազմակերպության տնօրեն Նիկոլայ Սիլաևը։
Երևանի և Թբիլիսիի գործակցությունը ԵՏՄ պետությունների և ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների համագործակցության օրինակ կդառնա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի և Թբիլիսիի փոխգործակցությունը կարող է համագործակցության օրինակ դառնալ ԵՏՄ մասնակից–երկրների և ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած պետությունների ընկերությունների և ձեռներեցների միջև, երեքշաբթի ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Տարածաշրջանային կովկասյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» կազմակերպության տնօրեն Նիկոլայ Սիլաևը։

«Մենք սովորել ենք հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերի հետ կապված խնդիրներին նայել որպես արևմտյան նախագծերին մրցակից նախագիծ։ Հնարավոր է, որ դատելով նրանից` ինչ մենք հիմա նկատում ենք Հարավային Կովկասում ինտեգրացիոն նախագծերի զարգացման ոլորտում, մենք լավատեսության առիթներ ունենք», – ասել է Սիլաևը։

Նրա խոսքով` այդ ինտեգրացիոն նախագծերի նախաձեռնողները հրաժարվել են մրցակցությունից այն պատճառով, որ տեղում փոխկապակցվածությունը շատ ավելի բարդ է ընթանում, քան դա թվում է Մոսկվայից և Բրյուսելից։

«Օրինակ` Վրաստանը ստորագրել է Ասոցացման պայմանագիրը, մտնում է ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտի։ Իսկ Հայաստանը նախընտրեց ԵՏՄ–ի հետ ինտեգրում, ինչը զարմանալի չէ` հաշվի առնելով հայկական տնտեսության առանձնահատկությունն ու երկրի համար ռուսական շուկայի և ներդրումների նշանակությունը», – նշել է Սիլաևը։

Փորձագետի խոսքերով` քանի որ Ռուսաստանն ու Հայաստանն ընդհանուր սահման չունեն, ապա այս նախագծի համար ավելի մեծ նշանակություն ունեն հայ–վրացական հարաբերությունները, այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում տարբեր ինտեգրացիոն նախագծերի մասնակիցների կողմից։

«Հնարավոր է, որ այդ համաձայնությունները ձեռք են բերվում ոչ թե Մոսկվայի և Բրյուսելի միջոցով, այլ` Երևանի և Թբիլիսիի։ Եթե դիվանագետներն իրենց աշխատանքը լավ կատարեն, ապա սա կարող է դառնալ այն հազվագյուտ օրինակը, երբ, չնայած ինտեգրացիոն նախագծերի մրցակցության լայն շրջանակներին, մենք կտեսնենք համագործակցության հնարավորություններ ընկերությունների և ձեռներեցների համար, որոնք ներկայացնում են տարբեր ինտեգրացիոն նախագծեր նախընտրած երկրները», – ընդգծել է Սիլաևը։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին կայացած նիստի ընթացքում վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Ավելի վաղ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–