Ես անում եմ Հայաստանի համար այնքան, որքան կարող եմ. Ռուբեն Վարդանյան

Ես անում եմ Հայաստանի համար այնքան, որքան կարող եմ. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանաբնակ գործարար, ներդրումային բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց, որ չի տեսնում իրեն հայկական կառավարության կազմում:

«Ես անում եմ Հայաստանի համար այնքան, որքան կարող եմ և անելու եմ իմ ուժերի չափով, և դրա համար հարկավոր չէ, որ ես հայկական կառավարության կազմում լինեմ կամ հանդես գամ հայկական քաղաքական դաշտում», - ասաց Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ իրեն չեն հետաքրքրում պետական պաշտոնները, քանի որ նա անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում:

«Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում և պատրաստ ենք շարունակել մեր ծրագրերը: Դրա համար մեզ կառավարությունում պաշտոն պետք չէ», - ասաց Վարդանյանը` նկատի ունենալով իրեն և իր գործընկեր, ձեռնարկատեր, բարերար Նուբար Աֆեյանին:

Aurora Prize մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը երկուշաբթի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը ներկայացրին Aurora Prize 2017 մարդասիրական միջազգային երկրորդ մրցանակի թեկնածուներին:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության ութ տարիներին (1915-1923 թթ.)` Aurora Prize-ի դափնեկիրները յուրաքանչյուր տարի արժանանալու են 100 հազար դոլարի չափով դրամաշնորհի: Բացի այդ, յուրաքանչյուր տարի դափնեկիրը ստանում է հնարավորություն շարունակել էստաֆետը` առաջադրելով 1 մլն դոլար արժողությամբ պարգևին կազմակերխությունների, որոնք ոգեշնչել են իրեն զբաղվել մարդասիրական գործունեությամբ:

Ավրորա միջազգային մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի նախագիծն է: Այն ներկայացված է երեք կազմակերպությունների տեսքով` 100 Lives Foundation, Inc. (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives Foundation (Ժնև, Շվեյցարիա) և IDeA Foundation (Երևան, Հայաստան): -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:00 24.04.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×