Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
421.13
RUB
4.6065
GEL
139.52
2026 թ. օգոստոսի 1, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

ԵՏՀ ղեկավարի եղբայրն ազատվել է Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից

10.02.2016, 13:58
Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
ԵՏՀ ղեկավարի եղբայրն ազատվել է Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանը Հայաստանի նախկին վարչապետ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործող ղեկավար Տիգրան Սարգսյանի եղբայրն է։ Նա ազատվել է նաև Սինգապուրում և Մոնղոլիայում համատեղությամբ դեսպանի պաշտոնից։ 

Մեկ այլ հրամանագրով նախագահը Չինաստանում (նստավայրը` Պեկինում) Հայաստանի դեսպան է նշանակել Սերգեյ Մանասերյանին` ազատելով նրան Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ -0-