ԵՏՄ երկրները և Հայաստանը պայմանավորվել են միանալու մասին պայմանագիրը վավերացնել մոտ ժամանակներս
10.10.2014,
18:57
Եվրասիական տնտեսական միության երկրները (Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս) և Հայաստանը պայմանավորվել են մոտ ժամանակներս վավերացնել ինտեգրացիոն խմբավորմանը երկրի միանալու մասին պայմանագիրը, հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության երկրները (Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս) և Հայաստանը պայմանավորվել են մոտ ժամանակներս վավերացնել ինտեգրացիոն խմբավորմանը երկրի միանալու մասին պայմանագիրը, հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին ԵՏՄ մասին պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից։ Երեք երկրներն արդեն հոկտեմբերին վավերացրել են ԵՏՄ մասին պայմանագիրը: Ուրբաթ կողմերը ստորագրել են պայմանագիր` Հայաստանի միանալու մասին:
«Պայմանագիրը ստորագրել են չորս կողմերը` մոտ ժամանակներս այն վավերացնելու մտադրությամբ», - հայտնեց Խրիստենկոն ԵՏՄ և Հայաստանի առաջնորդների նիստի ավարտից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:--0--