Ուկրաինայի իրադարձությունների լուսաբանման հարցում եվրոպացիներն ավելի շատ վստահում են այլընտրանքային ԶԼՄ–ներին. փորձագետ
21.04.2015,
21:11
«Sputnik.Կարծիք» միջազգային հարցախույզին մասնակցած եվրոպացիներն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ նյութերի հարցում ավելի շատ վստահում են այլընտրանքային ԶԼՄ–ներին, քան իրենց երկրների առաջատար ԶԼՄ–ներին, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Նա պարզաբանեց, որ առաջատար ԶԼՄ–ներն արտացոլում են այն դիրքորոշումը, որն ավելի շատ է համապատասխանում իրենց երկրների իրականացրած քաղաքականությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Sputnik.Կարծիք» միջազգային հարցախույզին մասնակցած եվրոպացիներն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ նյութերի հարցում ավելի շատ վստահում են այլընտրանքային ԶԼՄ–ներին, քան իրենց երկրների առաջատար ԶԼՄ–ներին, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Նա պարզաբանեց, որ առաջատար ԶԼՄ–ներն արտացոլում են այն դիրքորոշումը, որն ավելի շատ է համապատասխանում իրենց երկրների իրականացրած քաղաքականությանը։
«Sputnik.Կարծիք» միջազգային հարցումը, որն անցկացրել է Sputnik տեղեկատվական մուլտիմեդիոն գործակալությունը` ICM Reseacrh հայտնի բրիտանական հետազոտական ընկերության հետ համատեղ, ցույց է տվել ուկրաինական ճգնաժամի լուսաբանման հարցում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների` իրենց երկրների առաջատար ԶԼՄ–ների նկատմամբ ունեցած վստահության աստիճանը։
«Իրական խնդիրն այն է, որ չնայած ԶԼՄ–ներին հատուկ խոսքի ազատությանը, նրանք գործում են որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են խմբագրության քաղաքականությամբ և ընդհանուր դիրքորոշմամբ։ Բնական է, որ խնդիրն այն չէ, թե կարելի է հավատալ, թե ոչ, այլ այն, որ բոլոր երկրներում կան այլընտրանքային լրատվամիջոցներ», – ասել է քաղաքագետը։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գերմանիայում հարցվածների կեսից ավելին և Հունաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը չեն վստահում առաջատար ԶԼՄ–ների այն լուրերին, որոնք վերաբերում են Ուկրաինայի հարավ–արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս հարցում ազգային և անդրազգային ԶԼՄ–ների անաչառության հարցում վստահ չեն նաև ֆրանսիացիների գրեթե կեսը և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մոտ մեկ երրորդը։
«Որքա՞ն եք վստահում ձեր երկրի առաջատար ԶԼՄ–ներին, եթե խոսքը ուկրաինական ճգնաժամի անկանխակալ և հավաստի լուսաբանման մասին է» հարցին ի պատասխան` հարցվածների կեսից ավելին (54%) ասել են, որ չեն վստահում իրենց երկրի առաջատար ԶԼՄ–ներին։ Իրենց ԶԼՄ–ներին լիովին վստահում է միայն հարցվածների 4 տոկոսը։
Մարկարովի կարծիքով` հետաքրքրված քաղաքացին ոչ միայն մեկ տեսակետ լսելու հնարավորություն ունի, այլ նաև նա կարող է օգտվել այն աղբյուրներից, որոնք տվյալ իրադարձության մասին մեկ այլ տեսակետ են ներկայացնում։
«Կյանքը շարունակվում է, ժամանակն անցնում է, և իրադարձությունները ստանում ավելի անաչառ, հնարավոր է, ավելի ճշմարտացի գնահատական։ Իրադարձության վերաբերյալ ձևավորվում է ավելի չեզոք և անաչառ տեսակետ։ Հյուսիսային Օսեթիայում ծավալվող իրադարձությունները կարող են դրա վառ օրինակը լինել», – նշել է Մարկարովը։
Ինչ վերաբերում է արևմտյան ԶԼՄ–ների` ուկրաինական դիմակայության հարցում դրսևորած անաչառությանը, ապա քաղաքագետի կարծիքով` փաստերն ամենուր նույնն են, խնդիրն այն է, թե ինչպես են դրանք վերլուծում և մեկնաբանում։
Հարցումն անցկացրել է ICM Research ընկերությունը մարտի 20–ից ապրիլի 9–ն ընկած ժամանակահատվածում։ Հարցախույզին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի բնակիչները։ Հունաստանում հարցմանը մասնակցել է 1001 մարդ, մյուս երկրներում` 1000–ական մարդ։ Հարցումը ներկայացվում է` ըստ հարցվածների սեռի, տարիքի, աշխարհագրության։
«Sputnik. Կարծիք» հանրային կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թ.–ի հուլիսին։ Sputnik–ի գործընկերն է ICM Research հայտնի բրիտանական հետազոտական ընկերությունը։ «Sputnik. Կարծիք» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով անցկացվում են հարցումներ, որոնք վերաբերում են Եվրոպայի երկրներում և ԱՄՆ–ում առավել կարևոր սոցիալական և քաղաքական հարցերին։
Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` մուլտիմեդիոն տեղեկատվական կենտրոններով, որոնք գործում են տասնյակ երկրներում։ Sputnik–ը ներառում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելված և սոցցանցերի էջեր։–0– Ա.Թ.