Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ ընտրվեց Գալուստ Սահակյանը

29.04.2014, 15:01
Ձայների մեծամասնությամբ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ ընտրվեց Գալուստ Սահակյանը։
Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ ընտրվեց Գալուստ Սահակյանը
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Ձայների մեծամասնությամբ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ ընտրվեց Գալուստ Սահակյանը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնին երկու պատգամավոր էր հավակնում`ՀՀԿ խմբակցության ղեկավար, 66–ամյա Գալուստ Սահակյանը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր. Հայաստանի նախկին վարչապետ, ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը։

Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը խորհրդարանից, Սահակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 101 պատգամավոր, իսկ Հրանտ Բագրատյանի օգտին` երեք պատգամավոր, երեկու քվեաթերթ անվավեր է ճանաչվել։

Ընդդիմադիր երեք խմբակցություններ` Հայ ազգային կոնգրեսը (յոթ պատգամավոր), Դաշնակցությունը (հինգ պատգամավոր) և «Ժառանգությունը» (չորս պատգամավոր) ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցելու խորհրդարանի խոսնակի ընտրության քվեարկությանը։

Ազգային ժողովի նախագահն ընտրվում է բոլոր պատգամավորների գաղտնի քվեարկությամբ։ Ընտրված լինելու համար թեկնածուն պետք է ստանա գործընկերների քվեների ընդհանուր թվի մեծամասնությունը։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 131–տեղանոց խորհրդարանում մանդատների մեծամասնություն ունի` 70 տեղ։ Այդ պատճառով ենթադրվում էր, որ Գալուստ Սահակյանի թեկնածությունը խոսնակի պաշտոնում առանց խնդիրների կհաստատվի։

Հայկական խորհրդարանի խոսնակի պաշտոնը թափուր է մնացել Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն Հայաստանի վարչապետ նշանակելուց հետո։ Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ղեկավարում էր կառավարությունը 2008 թվականից, ապրիլի 3–ին հրաժարական տվեց։ Նախագահ Սարգսյանն ընդունեց հրաժարականը։ Հաջորդ օրը Սարգսյանն ընդունել է նաև կառավարության հրաժարականը։ -0