Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՄՊ–ի մասին գիտելիքների մակարդակը հետխորհրդային տարածքի երկրներում զգալիորեն նվազել է. փորձագետ

28.04.2015, 12:57
ՀՄՊ–ի մասին գիտելիքների մակարդակը հետխորհրդային տարածքի երկրներում զգալիորեն նվազել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի Մերձավոր արտասահմանի երկրների տնօրինության ԶԼՄ–ների հետ կապի փոխգործակցության վարչության պետ, ռուս հայտնի պատմաբան, ռադիոհաղորդավար, գրող և հրապարակախոս Արմեն Գասպարյանը։
ՀՄՊ–ի մասին գիտելիքների մակարդակը հետխորհրդային տարածքի երկրներում զգալիորեն նվազել է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՄՊ–ի մասին գիտելիքների մակարդակը հետխորհրդային տարածքի երկրներում զգալիորեն նվազել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի Մերձավոր արտասահմանի երկրների տնօրինության ԶԼՄ–ների հետ կապի փոխգործակցության վարչության պետ, ռուս հայտնի պատմաբան, ռադիոհաղորդավար, գրող և հրապարակախոս Արմեն Գասպարյանը։

«Այդ իսկ պատճառով հասարակության երիտասարդ մասը հակված է հավատալ ամպագոռգոռ հայտարարություններին, որոնք չունեն փաստագրական հիմք։ Իսկ այլ կերպ ասած`պատմության ակնհայտ կեղծում են»,– ասել է Գասպարյանը` մեկնաբանելով Sputnik գործակալության և բրիտանական ICM Reseacrh մուլտիմեդիոն հետազոտական ընկերության «Sputnik. Կարծիքներ» միջազգային հարցման արդյունքները։

Հետազոտության համաձայն` եվրոպական երկրների բնակիչների 19-24 տոկոսը չի կարող պատասխանել այն հարցին, թե ով է առանցքային դեր խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի ազատագրման հարցում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված Արևմուտքի կողմից Հաղթանակի գործում ԽՍՀՄ դերի թերագնահատումը` սառը պատերազմի ժամանակների քարոզչությա՞մբ, թե՞ ժամանակակից Ռուսաստանի վրա տեղեկատվական գրոհներով, Գասպարյանն ասաց, որ դրանք երկու զուգահեռ պատմություններ են։

«Պետք է հասկանալ, որ Հայրենական մեծ պատերազմից հետո կոլլաբորացիոնիստների միավորումների բազմաթիվ մասնակիցներ հայտնվեցին Արևմուտքում և բավականին յուրօրինակ հիշողություններ թողեցին, որոնք ակտիվ օգտագործվում էին նաև «սառը պատերազմի» տարիներին` արևմտյան շարքային քաղաքացու մոտ նորագույն պատմության նկատմամբ նոր հայացք ձևավորելու համար»,– ասել է փորձագետը։

Ըստ նրա` ի լրումն այդ ամենի Արևմուտքում լույս էին տեսնում պատմաբանների բազմաթիվ աշխատություններ, որոնցում ՀՄՊ–ի իրադարձությունները դիտարկվում էին արդեն ընթացիկ քաղաքական իրավիճակի տեսանկյունից, իսկ անցած տարիներին տվյալ մենագրություններն արդեն դասական են դարձել, և, ըստ էության, գերակշռող են Արևմուտքում այդ իրադարձությունների ընկալման հարցում։

«Բացի այդ, Ղրիմի վերադարձը Ռուսաստանի կազմ չափազանց բացասական էր ընկալվել Արևմուտքի քաղաքական շրջանակներում, և, համապատասխանաբար, վերակենդանացվել էին «սառը պատերազմի» ժամանակների բազմաթիվ առասպելներ»։ Պատմական տեսանկյունից դրանք որևէ քննադատության չեն դիմանում, բայց դրանց այսօրվա քարոզիչներին դա պետք էլ չէ»,– ասաց Գասպարյանը։

Մեկնաբանելով Հայրենական մեծ պատերազմի կեղծված պատմության գերակշռության հավանականությունը հետխորհրդային տարածքի գիտական շրջանակներում` պատմաբանը նշել է, որ եթե չսկսենք դիմակայել դրան, նախևառաջ, հասարակական մակարդակով, ապա նման վտանգ գոյություն ունի։

«Այդ իմաստով պատմության նկատմամբ լուրջ մոտեցման դրական օրինակ եմ համարում Հայաստանի Հանրապետությունը։ Ես անձամբ եմ տեսել հիանալի պատկերազարդ մանրամասն մենագրություններ Հայրենական մեծ պատերազմի թեմայով։ Միաժամանակ Երևանի գրախանութներում պատմությանն այլընտրանքային հայացքներ չեմ նկատել, ինչը չի կարելի ասել, օրինակ, Մոլդովայի մասին»,– ասել է Գասպարյանը։ Ըստ նրա` Քիշնևում Հայրենական մեծ պատերազմի թեմայով գրքերի շրջանակը սահմանափակվում է Սուվորովի (Ռեզուն) բազմաթիվ գրքերով։ Այլ հրապարակումներ առհասարակ չկան։ «Բնականաբար, դա չի նպաստում հասարակության լուսաբանմանը շատ բարդ, և, ցավոք, դեռևս արդիական թեմայով։ Ցանկանում եմ հուսալ, որ գիտական հանրությունը կհիշի օբյեկտիվության մասին և կդադարի «սառը պատերազմի» առասպելները ներկայացնել` որպես պատմական փաստեր։ Դա միանգամայն փակուղային ճանապարհ է»,– ընդգծել է Գասպարյանը։

Sputnik մուլտիմեդիոն լրատվական գործակալության և ICM Reseacrh բրիտանական մուլտիմեդիոն ընկերության հետ համատեղ անցկացված «Sputnik. Կարծիքներ» միջազգային հարցման «ըստ ձեզ` ո՞վ է առանցքային դեր խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի ազատագրման հարցում» հարցին ի պատասխան` հարցման մասնակիցները կարող էին ընտրել հետևյալ պատասխանները` Խորհրդային բանակը, ԱՄՆ բանակը, Մեծ Բրիտանիայի բանակը, այլ զինված ուժեր, չգիտեմ։

Հետազոտության արդյունքներով` հարցված եվրոպացիների միայն 13 տոկոսն է կարծում, որ Եվրոպայի ազատագրման գործում առանցքային դեր է խաղացել Խորհրդային բանակը։ Գերմանիայում նման բնակիչների թիվը մյուս երկրների համեմատ ամենամեծն է` 17 տոկոս։ Ամենաքիչն այդ մասին գիտեն Ֆրանսիայում` ընդամենը 8 տոկոս։

Մեծ Բրիտանիայի բնակիչների 46 տոկոսը վստահ է, որ Եվրոպայի ազատագրման մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առանցքային դեր է խաղացել Մեծ Բրիտանիան։

Ֆրանսիացիների 61 տոկոսը և գերմանացիների 52 տոկոսը կարծում է, որ Եվրոպայի ազատագրման հարցում առանցքային դերն ամերիկյան բանակին է պատկանում։

ICM Research ընկերության հարցումը մարտի 20–ից մինչև ապրիլի 9–ն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ընտրանքը կազմել է 3000 մարդ (1000–ական հարցված` յուրաքանչյուր երկրից)։ Ընտրանքը ներկայացնում է բնակչությանն` ըստ սեռի, տարիքի, աշխարհագրության։

Տվյալների վստահելիության միջակայքն ընդհանուր առմամբ ամեն երկրում 3.1 տոկոս է` 95 տոկոս վստահության հավանականության դեպքում։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Sputnik–ի գործընկերը ICM Research բրիտանական հետազոտական ընկերությունն է։ «Sputnik. Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով անցկացվում են հասարակական կարծիքի հարցումներ Եվրոպայի և ԱՄՆ երկրներում` սոցիալական և քաղաքական առավել ակտիվ հարցերի վերաբերյալ։

Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական հաբերով։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ -0-