Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 31, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվել Ռաֆիկ Գրիգորյանը

28.06.2012, 13:30
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր ընտրված Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել:
Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվել Ռաֆիկ Գրիգորյանը
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր ընտրված Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել:

Նման որոշում է ընդունվել հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Գրիգորյանին և հաջող աշխատանք մաղթել:

1999 – 2003 թվականներին Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2003 թվականից նա ԱԺ պատգամավոր է:

Հունիսի սկզբին կառավարության որոշմամբ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետներն ազատվել էին իրենց զբաղեցրած պաշտոններից: Սերգեյ Բաղրամյանն ու Նվեր Պողոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ էին:-0-