Գերմանական բիզնես-լոբբին արդեն համաձայն է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին
25.07.2014,
16:05
Գերմանական գործարար հանրության ազդեցիկ ներկայացուցիչ Էկխարդ Կորդեսը, ով նախկինում ղեկավարել է Metro-ն, իսկ այժմ գլխավորում է Արևելյան Եվրոպայի հետ տնտեսական կապերի կոմիտեն, Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ կաջակցի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը, թեև ավելի վաղ դեմ էր նման պատժամիջոցներին, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գերմանական գործարար հանրության ազդեցիկ ներկայացուցիչ Էկխարդ Կորդեսը, ով նախկինում ղեկավարել է Metro-ն, իսկ այժմ գլխավորում է Արևելյան Եվրոպայի հետ տնտեսական կապերի կոմիտեն, Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ կաջակցի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը, թեև ավելի վաղ դեմ էր նման պատժամիջոցներին, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:
«Բիզնեսը կկատարի կառավարության և Եվրամիության որոշումները: Եթե նրանք ասեն, որ Ռուսաստանը բավարար ակտիվ չի համագործակցում և խստացնեն պատժամիջոցները, ապա մենք 100 տոկոսով կաջակցենք այդ որոշմանը», - մեջբերում է Reuters-ը Կորդեսի խոսքերը:
«Եթե դրա համար անհրաժեշտ եղավ վճարել, մենք կվճարենք», - նշել է Կորդեսը:
Այլ լոբբիստները նույնպես աստիճանաբար ավելի կոշտ դիրքորոշում են ընդունում Ռուսաստանի նկատմամբ հատկապես մալայզիական ինքնաթիռի կործանումից և 298 մարդու մահից հետո, ովքեր հիմնականում Եվրամիության երկրների քաղաքացիներ էին:
Մինչև հիմա Կորդեսի ղեկավարած բիզնես-խմբի պես խմբերը համոզում էին հրաժարվել Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներից՝ նշելով, որ դրանց հետևանքով կարող են հազարավոր մարդիկ գործազուրկ դառնալ, ովքեր աշխատում են արտահանման ուղղվածություն ունեցող գերմանական արդյունաբերության ոլորտում, և դա կարող է հանգեցնել Եվրոպայում էներգակիրների գների աճին:-0-