Գերմանիայի նախագահն առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը 1915թ. հայ ժողովրդի ջարդերի մասին. ԶԼՄ
23.04.2015,
21:55
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը` խոսելով 1915թ. հայ ժողովրդի ջարդերի մասին, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը` խոսելով 1915թ. հայ ժողովրդի ջարդերի մասին, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
«Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է սարսափելի ձևով»,- ՀՀՀ–ն մեջբերում է Գերմանիայի նախագահի խոսքը։
«Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանության մասին, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը` ելույթ ունենալով Բեռլինի մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Ավստրիայի, Չիլիի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–