Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի դիտարկումն առանց միջադեպերի է անցել. ԼՂՀ ԱԳՆ

05.12.2012, 13:55
Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի դիտարկումն առանց միջադեպերի է անցել. ԼՂՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն  (Չեխիա)  և Եվգենի Շարովը (Ուկրաինա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ Վիտալի Բելոկոնը:         

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԲՄՊԽ ներկայացուցիչ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: -0-