Ղարաբաղի շուրջ իրավիճակի փոփոխություն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարներում չի լինի. փորձագետ
24.12.2012,
14:48
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի փոփոխություն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարներում չի լինի, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի փոփոխություն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարներում չի լինի, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ստատուս քվոյի պահպանման պատճառը ոչ թե դիվանագիտական ջանքեր են, այլ հավասարակշռությունը, և ոչ միայն ռազմական։ Դրանք հավասարակշռության տարբեր տեսակներ են, լոբբինգների բարդ բալանսներ, տնտեսական, աշխարհագրական... Նման տեսակի հավասարակշռությունը մեկ օրում չի փոխվում»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը։
Ըստ նրա` բանակցային գործընթացում ոչ մի թռիչք չի կարող լինել, սակայն հնարավոր է հաջողվի կողմերին այնքան ճնշել, որ նրանք հերթական հանդիպումից հետո ասեն, որ «մեծ պայմանագիր կնքելու նկատմամբ ևս մեկ մեծ քայլ է արվել»։
Խոսելով շփման գծի իրավիճակի մասին` փորձագետը նշեց, որ որևէ բռնկում հազիվ թե տեղի ունենա, սակայն չի կարելի լիովին բացառել սահմանին փոխհրաձգությունը, հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում ընտրություններ են սպասվում։
«Այդ փոխհրաձգությունները պատահականություն չեն։ Ադրբեջանի ղեկավարությունը նման բաների ռացիոնալ պահանջ ունի, և այն սինխրոնացվում է քաղաքական իրադարձությունների հետ, մասնավորապես` Ադրբեջանի ներքաղաքական ասպարեզում»,– նշեց Իսկանդարյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-