Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Ղարաբաղյան հակամարտության հարցում Ուկրաինան կշարունակի օժանդակել ԵԱՀԿ ՄԽ–ին. ԵԱՀԿ նախագահ

17.01.2013, 14:43
Ուկրաինան կշարունակի օժանդակություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության հարցում, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարան Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում, որն օնլայն–ռեժիմով հեռարձակվում էր ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
Ղարաբաղյան հակամարտության հարցում Ուկրաինան կշարունակի օժանդակել ԵԱՀԿ ՄԽ–ին. ԵԱՀԿ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան կշարունակի օժանդակություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության հարցում, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարան Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում, որն օնլայն–ռեժիմով հեռարձակվում էր ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

Կոժարան նշել է, որ ԵԱՀԿ–ն կշարունակի գործունեությունը հակամարտության խաղաղ կարգավորման և կողմերի միջև բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-