Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Գյումրու քաղաապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը

16.04.2025, 12:16
Առաջին նիստին ներկա գտնվող Ավագանու անդամներից 33–ից 18–ը քվեարկեցին կողմ Ղուկասյանի թեկնածությանը, դեմ քվեարկողներ չկային
Գյումրու քաղաապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ։

Առաջին նիստին ներկա գտնվող Ավագանու անդամներից 33–ից 18–ը քվեարկեցին կողմ Ղուկասյանի թեկնածությանը, դեմ քվեարկողներ չկային։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել է նիստը։

Ավելի վաղ երեք ընդդիմադիր ուժեր՝ «Իմ քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ կաջակցեն Ղուկասյանի թեկնածությանը։