Երևանը թույլատրել է Բաքվին միջդիրքային տարածքից հանել ադրբեջանցի դիվերսանտներից մեկի դիակը
12.01.2015,
11:55
Հայ զինծառայողները ադրբեջանական կողմին թույլատրել են միջդիրքային տարածքից հանել նախօրեին Տավուշի մարզում տեղի ունեցած դիվերսիայի փորձի ընթացքում սպանված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի դիակը, Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայ զինծառայողները ադրբեջանական կողմին թույլատրել են միջդիրքային տարածքից հանել նախօրեին Տավուշի մարզում տեղի ունեցած դիվերսիայի փորձի ընթացքում սպանված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի դիակը, Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ադրբեջանը կիրակի փորձել է դիվերսիա իրականացնել ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում։
Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը մնացել էր միջդիրքային տարածքում: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաև տարածքում գտնվող 1935 թ.–ին ծնված հովիվ Սերյոժա Սարգսյանը։
«ՀՀ ԶՈւ–ի ստորաբաժանումները, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դիակը», – նշել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: «Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին», – նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։–0– Ա.Թ.