Рейтинг@Mail.ru
USD
368.53
EUR
424.73
RUB
5.0215
GEL
138.51
2026 թ. հունիսի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Համաշխարհային բանկը 900 մլն դոլար կհատկացնի Իրաքին զարգացման ծրագրերի համար

19.12.2012, 12:15
Համաշխարհային բանկը (ՀԲ) 900 մլն դոլար կհատկացնի Իրաքին սոցիալական ինստիտուտների աջակցման և գործազրկության դեմ պայքարի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Համաշխարհային բանկը 900 մլն դոլար կհատկացնի Իրաքին զարգացման ծրագրերի համար
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը (ՀԲ) 900 մլն դոլար կհատկացնի Իրաքին սոցիալական ինստիտուտների աջակցման և գործազրկության դեմ պայքարի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Համաշխարհային բանկն աջակցություն կցուցաբերի Իրաքին հաջորդ չորս տարիների ընթացքում գործազրկության դեմ պայքարի և ինստիտուտների ամրապնդման հարցում... Աջակցությունը կցուցաբերվի 900 մլն դոլարի ծավալով»,– ասվում է բանկի հաղորդագրության մեջ։

ՀԲ–ն նշում է, որ հատկացված միջոցներով Իրաքը պետք է բարձրացնի սեփական պաշարների կառավարման արդյունավետությունը, տնտեսության մեծ դիվերսիֆիկացիա ապահովի և աջակցի մասնավոր հատվածին։ –0–