Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+24

ՀԱՊԿ ռազմական բաղկացուցչի զարգացումը կնպաստի կայունության ապահովմանը Կազմակերպության պատասխանատվության գոտում. Սարգսյան

26.06.2013, 12:41
ՀԱՊԿ ռազմական բաղկացուցչի ծրագրված զարգացումը և կատարելագործումը կնպաստի կայունության ապահովմանը Կազմակերպության պատասխանատվության գոտում և նրա հեղինակության բարձրացմանը, նշված է Հայաստանի նախագահ Սերժ  Սարգսյանի ողջույնի խոսքում` ուղղված «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի մասնակիցներին:
ՀԱՊԿ ռազմական բաղկացուցչի զարգացումը կնպաստի կայունության ապահովմանը Կազմակերպության պատասխանատվության գոտում. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ ռազմական բաղկացուցչի ծրագրված զարգացումը և կատարելագործումը կնպաստի կայունության ապահովմանը Կազմակերպության պատասխանատվության գոտում և նրա հեղինակության բարձրացմանը, նշված է Հայաստանի նախագահ Սերժ  Սարգսյանի ողջույնի խոսքում` ուղղված «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի մասնակիցներին:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի կողմից ընթերցված ուղերձում նշվում է, որ ֆորումի արդիականությունը արտացոլված է հենց թեմատիկայի մեջ, ինչպես նաև  գիտական, քաղաքական, դիվանագիտական և ռազմական ներկայացվածության մեջ ինչպես ՀԱՊԿ անդամ երկրներից, այնպես էլ այլ պետություններից ու կազմակերպություններից, որոնք կարևոր դեր են խաղում  
տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում: 

Նախագահը հիշեցրել է, որ ՀԱՊԿ Խորհրդի 2012թ. դեկտեմբերի 19-ի նիստում հաստատվել են Կազմակերպության ռազմական բաղկացուցչի մինչև 2020թ. հիմնական ուղղությունները: Ընդունված որոշմամբ նախատեսված են համագործակցության զարգացման ռազմական շինարարության և ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների նախապատրաստման ոլորտների միջոցառումները:

«ՀԱՈՒ որոշումների հետևողական և համալիր իրականացումը թույլ կտա կատարելագործել Կազմակերության մեխանիզմները` ուղղված 21-րդ դարի նոր մարտահրավերների և սպառնալիքների ժամանակին հայտնաբերմանը և կանխմանը:  Տվյալ որոշումները հենվում են ՀԱՊԿ շրջանակներում համախմբված պետությունների հասարակությունների անվտանգ և կայուն զարգացման կենսական խնդիրների համակարգային վերլուծության վրա և կանխորոշում են մեր հավաքական անվտանգության համակարգի զարգացման գլխավոր ուղենիշները: Այդ առումով համոզված եմ, որ ՀԱՊԿ երկրների և մեր հարգելի գործընկերների առաջատար մասնագետների Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը թույլ կտա իմաստավորել վերոհիշյալ որոշումների իրականացման պրակտիկ նշանակությունը և մշակել գիտական մեթոդներ դրանց իրականացման համար», - ընդգծվում է Սարգսյանի ուղերձում: 

Նախագահը ֆորումի մասնակիցներին մաղթեց հետաքրքիր և արդյունավետ աշխատանք` հանուն ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի խաղաղության և կայունության ամրապնդման:

Ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: 

Ֆորումին մասնակցում են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: --0--