Հայաստանի նախագահը շնորհավորել է հայրենակիցներին Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
09.05.2015,
12:08
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը շնորհավորական ուղերձ է հղել հայրենակիցներին` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մայիսի 9–ին։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը շնորհավորական ուղերձ է հղել հայրենակիցներին` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մայիսի 9–ին։
«Այսօր առանձնահատուկ` հոբելյանական օր է: Լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակի 70-րդ տարեդարձը: Խորհրդային բազմազգ բանակի խորտակիչ հարվածն էր, որ 1945 թվականի մայիսին Եվրոպայում վճռեց պատերազմի ելքը: Ե՛վ առաջին գծում, և՛ պարտիզանական ջոկատներում, և՛ ընդհատակում, և՛ դիմադրական շարժումների մեջ հայորդիներն իրենց ավանդն են բերել նացիստական ուժերին վերջնականապես ջախջախելու գործում», – նշվում է ՀՀ նախագահի ուղերձում։
«Մենք եղել ենք արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հակամարդկային գաղափարախոսության, բռնության ու բարբարոսության: Հերոսաբար կռվելով ամենատարբեր ճակատներում, գիշեր ու զօր աշխատելով թիկունքում, մենք պաշտպանել ենք նաև մեր հայրենիքը` Հայաստանը: Այս հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, վերաշինության, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական և լայն հնարավորություններ», – ընդգծել է Սարգսյանը։
ՀՀ նախագահը նշել է, որ խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսյան նույն օրը ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Իրենց հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` հայտնվելով նույն` արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հայատյացության, բռնության ու բարբարոսության», – ընդգծել է Սարգսյանը։
ՀՀ նախագահը կրկին շնորհավորել է բոլորին այս մեծ տոնի առթիվ` մաղթելով խաղաղություն աշխարհին և Հայաստանին:–0–