Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայ–ադրբեջանական սահմանում զինվոր է զոհվել

26.10.2016, 19:39
ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 20–ամյա Գուրգեն Այվազյանը:
Հայ–ադրբեջանական սահմանում զինվոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 20–ամյա Գուրգեն Այվազյանը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում։ Կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։

Մամուլի ծառայությունից նշում են նաև, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9): -0-