Հայ խորհրդարանականները կոչ են անում քննարկել երկրում գործող մենաշնորհների խնդիրը

Հայ խորհրդարանականները կոչ են անում քննարկել երկրում գործող մենաշնորհների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երկուշաբթի խորհրդարանի նիստում առաջարկել է քննարկել երկրում գործող մենաշնորհների խնդիրը։

Ինչպես նշեց պատգամավորը, հանրապետությունում պահպանվում են լայն սպառման ապրանքների մենաշնորհները, ինչը դարձել է կոռուպցիոն խոշորագույն դրսևորումներից մեկը։

«Շուկայի մենաշնորհների հետևանքով տուժում են սպառողները, թոշակառուները, սոցիալապես անապահով խավերը, որոնք ստիպված են արհեսատականորեն բարձր գներով ապրանքներ գնել։ Տուժում է նաև բիզնեսը, քանի որ շուկան մրցակցության համար փակ է»,– ասաց Զուրաբյանը։ 

Այս առումով պատգամավորը հիշեցրեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, թե ցանկացած մարդ անարգել կարող է ապրանք ներկրել Հայաստան, իսկ խնդիրների առկայության դեպքում կարող է անմիջապես դիմել կառավարության ղեկավարին։

«Կարծում եմ, որ անմիջապես վարչապետին զանգելն այնքան էլ արդյունավետ չի լինի, այդ իսկ պատճառով առաջարկում եմ անցյացնել խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվի այս հարցը, ընդհանուր իրավիճակը, խնդիրները, և կներկայացվեն առաջնահերթ, անհապաղ միջոցառումները»,– նշեց Զուրաբյանը։

Այդ նախաձեռնությանը կողմ արտահայտվեց ՀԱԿ խմբակցության պատագամովր Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ընկերություններից մեկի` «Արագ» ՍՊԸ–ի տնօրեն Արարատ Թումանյանը, օրեր առաջ դժգոհում էր, որ իրեն արգելել են 100 տոննա դիզելային վառելիք ներկրել։

Այս առաջարկին ի պատասխան` Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը նշեց, որ լսումները կարելի է անցկացնել ցանկացած ժամանակ, սակայն դրա համար կոնկրետ փաստեր են պետք։

«Առավել ևս, որ վարչապետը խոսել է այդ թեմայով... Կարծում եմ` նա շուտով լուծումներ կներկայացնի այս հարցով, անհրաժեշտ է սպասել մինչև առաջարկությունների ներկայացնելը, մանավանդ, որ այդ ուղղությամբ աշխատում է նաև հանձնաժողովը»,– ասաց Սահակյանը։

Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն իր հերթին նշեց, որ նախօրեին արդեն անցկացվել է 2017 թվականի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքի քննարկումը, և որոշում է ընդունվել անցկացնել լրացուցիչ քննարկումներ, որոնց ընթացքում պատգամավորները կարող են ներկայացնել սեփական առաջարկները։ -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:05 24.10.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×