Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

Հայաստանը 2025 թ․-ին չի վճարել ՀԱՊԿ անդամավճարը. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ում մասնակցություն չունենալու մասին

08.06.2026, 14:32
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ անդամավճարը
Հայաստանը 2025 թ․-ին չի վճարել ՀԱՊԿ անդամավճարը. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ում մասնակցություն չունենալու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ անդամավճարը։

«2025 թվականին մենք չենք փոխանցել անդամավճար ՀԱՊԿ-ում մեր գործունեության մասնակցության համար` պարզ պատճառով. մենք այդ գործունեությունում մեր մասնակցությունը չենք ունեցել», - ասաց Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին:

Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի մասին

2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցման մասին, իսկ ավելի ուշ հրաժարվեց նաև կազմակերպությանն անդամավճարներ վճարելուց։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի հանդեպ իր պաշտպանական պարտավորությունները (հատկապես 2021-2022 թվականներին) և սպառնալիքներ է ստեղծում հանրապետության անվտանգության, գոյության, ինքնիշխանության ու պետականության համար։

Հունիսին Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը կազմակերպությունից դուրս գալն է լինելու, սակայն նրանից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ վարչապետը նկատի է ունեցել, թե հայաստանյան իշխանություններն իրենք կորոշեն՝ երբ դուրս գալ կազմակերպությունից։