Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայաստանը հանդես է գալիս Սիրիայում արյունահեղության դադարեցման կոչով. Սարգսյան

26.11.2012, 19:57
Երևանը հանդես է գալիս Սիրիայում արյունահեղության դադարեցման դիրքերից, երկուշաբթի հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լիբանանցի գործընկեր Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Հայաստանը հանդես է գալիս Սիրիայում արյունահեղության դադարեցման կոչով. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանը հանդես է գալիս Սիրիայում արյունահեղության դադարեցման դիրքերից, երկուշաբթի հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լիբանանցի գործընկեր Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Խիստ մտահոգված ենք Սիրիայում տիրող իրավիճակով և այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունել է հարյուր հազարավոր հայերի, և Սիրիայի ցավը` մեր ցավն է»,- նախագահի խոսքը մեջբերեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման դիրքերից: «Մենք դեմ ենք ուժի և բռնությունների կիրառմանը՝ և ոչ միայն Սիրիայում: Անհնար է տևական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը»,- ընդգծել է նախագահը:

Ըստ նրա, Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելությունը՝ սիրիական ներքաղաքական իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

«Լիահույս ենք, որ վերոհիշյալ նախաձեռնությունների կյանքի կոչման արդյունքում Սիրիայում կհաստատվի խաղաղություն, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել այն անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքն ու իղձերը»,- ասել է Սարգսյանը: -0-