Рейтинг@Mail.ru
USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել. Սարգսյան

02.10.2013, 17:28
Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, չորեքշաբթի ԵԽԽՎ նիստում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, չորեքշաբթի ԵԽԽՎ նիստում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այժմ մենք բանակցություններ ենք վարկում ԵՄ–ի հետ, թե ինչ տեսակի փաստաթուղթ է ստորագրվելու»,– ասաց Սարգսյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԵՄ–ի հետ հարաբերությունների զարգացումը շարունակելը Հայաստանի նպատակն է և հիշեցրեց, որ Արևելյան գործընկերության երկրների հետ բանակցություններում հստակ ամրագրվել է, որ Հայաստանի հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ չեն զարգանալու Երևանի դաշնակիցների հետ հարաբերությունների հաշվին, և երեք տարվա ընթացքում այդ պայմանավորվածությունը պահպանվել է։ «Ցավում եմ, որ ԵՄ–ի մեր գործընկերները համարել են, թե ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն անհնար է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում»,– ասաց նա։

Սարգսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բարեփոխումների գործընթացը երկրում և Վիլնյուսում ստորագրել ասոցացման մասին պայմանագիրը։ -0-