Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանը պատրաստակամ է շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ համանախագահ երկրների ղեկավարների ներկայացված առաջարկությունների հիման վրա. ԱԳՆ

25.07.2012, 15:44
Հայաստանը պատրաստակամ է շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ համանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս–Կաբոսում ընդունված հայտարարությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա, նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպման ժամանակ հայտնել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հայաստանը պատրաստակամ է շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ համանախագահ երկրների ղեկավարների ներկայացված առաջարկությունների հիման վրա. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պատրաստակամ է շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ համանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս–Կաբոսում ընդունված հայտարարությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա, նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպման ժամանակ հայտնել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահը վերջին հայտարարությամբ են ելույթ ունեցել Լոս Կաբոսում, որտեղ ցավով են նշել ղարաբաղյան հակամարտության գծով որոշիչ քայլերի բացակայությունը, և կոչ են արել կողմերին արագացնել խնդրի լուծման հիմնական սկզբունքների համաձայնեցումը: Հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան, Վաշինգտոնը և Փարիզը միասնական են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ամուր նվիրվածության հարցում:

«Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ համանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս–Կաբոսում ընդունված հայտարարությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա»,- ասվում է գերատեսչության տրամադրած  հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ արվեց Իրանի միջուկային ծրագրին, Միջին Արևելքի զարգացումերին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-