Հայաստանը պետք է ժամանակին վերացնի ընտրություններից հետո ի հայտ եկած թերությունները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
12.07.2012,
14:45
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը, ողջունելով մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խաղաղ ընտրությունները, կարևորեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության դիտորդների բացահայտած թերությունների վերացումը:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը, ողջունելով մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խաղաղ ընտրությունները, կարևորեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության դիտորդների բացահայտած թերությունների վերացումը:
Զանյերը ողջունեց նաև Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը:
«ԵԱՀԿ-ն պատրաստ է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել տնտեսական, ժողովրդավարական, վարչարարական, ինչպես նաև ոստիկանության և դատավարության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործում»,- ասաց նա:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին նշեց, որ ԵԱՀԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման համար:
«ԵԱՀԿ-ն այժմ վերակազմավորման գործընթացում է գտնվում, և Հայաստանը օգնում է այն նախաձեռնություններին, որոնց նպատակը Կազմակերպության հեղինակության և արդյունավետության բարձրացումն է»,- ասաց նա:
Նալբանդյանը կարևորեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքի արդյունավետությունը, «որը էական ավանդ է ներդրել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև բնապահպանական և այլ հարցերի լուծման գործում»,- ասաց նա:--0-