Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել

14.06.2018, 20:59
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ից 21-ը կայցելի Բրյուսել, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ից 21-ը կայցելի Բրյուսել, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ՖեդերիկաՄոգերինին:

Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ -0-